ԿարևորՀասարակություն

Խաբված շահառուները կառավարության ուշադրության կենտրոնում

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/04/040412gov.mp3

Խաբված շահառումները

«Կա՞ն ՀՀ-ում այս պահին կառուցապատողներ,որոնք գումարները հավաքել են քաղաքացիներից, սակայն ի վիճակի չեն լինելու կատարել իրենց պարտականությունները շահառուների նկատմամբ»,- հարցադրումն այսօր կառավարության նիստի ժամանակ հնչեցրեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Խնդիրը վերջին շրջանում առավել հաճախ նկատվող անբարեխիղճ կառուցապատողներիի կողմից  բնակարանների կրկնակի  վաճառքի մասին է:
Գործադիրն այսօր որոշեց «Դի Ընդ Էյջ Գրուպ»  ընկերության գործունեության հետևանքով տուժած շահառուների՝  բնակարանններով ապահովելու հարցը լուծել: Տրանսպորտի ու կապի նախարարը հայտարարեց, որ նման ռիսկեր այսօր էլ կան, ավելին, նա ասաց, որ պատրաստ է կոնկրետ հասցեներ նշել:
«Եթե իմ հիշողությունը չի դավաճանում, այդպիսի ռիսկեր կան Գլխավոր պողոտայում։ Մարդիկ կան, որ բանկերից են գումարներ վերցրել, բնակիչները վկայականները դրել են բանկում, գումարները վերցրել- ծախսել են»,- ասաց։
Ա
վելի ուշ ֆինասնների նախարարը Վաչե Գաբրիելյանը հայտարարեց, որ Արաբիկի վարչական շրջանում նույնպես նման ռիկսեր կան, բայց ոչ շատ մեծ ծավալի։
Վ
արչապետ Տիգրան Սարգսյանը քաղաքացիներին կոչ արեց ռիսկային գործարքներ չկնքել, եթե նոտարական վավերացում չկա՝ հրաժարվել անգամ պայմանագիր կնքելուց։ Համապատասխան հանձնաժողովն էլ պետք է ոչ միայն եղածներըով զբաղվի, այլ փորձի նոր ռիսկեր պարունակող գործեր գտնել մեկ նպատակով, «որպեսզի վաղը, մյուս օր, այսպիսի «պայթած» գործեր չունենանք»։

Կադրերի գերարտադրություն
Աշխատաքի ու սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածություն պետական գործակալությունում գրանցված է շուրջ երեք հազար թափուր աշխատատեղ: Սա ամեն քալափոխի գործազրկությունից դժգոհող քաղաքացիների ֆոնի վրա: Զբաղվածության ոլորտը կկարգավորվի նոր՝ «Զբաղվածության մասին» օրենքով, համապատասխան հայեցակարգն  այսօր հաստատվեց:
Ամեն տարի հանրապետության տարբեր բուհ-եր են ավարտում բազմաթիվ տնտեսագետներ, մակավարժներ, իրավաբաններ ու ոչ միայն: Նրանց մեծ մեծ մասն էլ հենց համալրում են գործազուրկների շարքերը։
Որոշ մասնագիտությունների գծով պետական պատվերի տեղերը կրճատվել են, հայտարարեց կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը։
«Տնտեսագետների քանակը պետական պատվերի շրջանակներում երեք ու կես անգամ նվազել է, նվազել է մանկավարժական կրթության պետպատվերի թիվը, նվազել է իրավագիտության  պետական պատվերի թիվը, նվազել է լեզվաբանության պետպատվերի թիվը, դրա փոխարեն ավելացել են ՏՀՏ ոլորտի մասնագետների թիվը, դրա փոխարեն ավելացել է արվեստի, մշակույթի, բուհերի պետպատվերի թիվը, որոնք պետական աջակցության կարիք ունեն։ Վճարովի հիմունքներով այնտեղ  մեծ պահանջարկ չկա»,- ասաց նախարարը։

Նա ընդգծեց, որ այսօր բուհերում ունենք մասնագիտական կադրերի գերարտադրություն։ «Հանկարծ փորձում են բուհերը մեկ-երկու մարդ գործից հեռացնել, անգամ թոշակառու, մամուլը հեղեղվում է նյութերով, որ ենթադրենք, «իքս»  բուհում կրճատումներ են սկսվել»,- ասաց Աշոտյանը՝ լրագրողներին կոչ անելով նման դեպքերում աղմուկ չբարձրացնել։

Ցուցադրել ավելի
Back to top button