Միջազգային
Իսպանիայի արքայադստերը հրավիրել են դատարան


Իսպանական Պալմա դե Մայորկայի դատարանը արքայադուստր Քրիստինային հրավիրել իր ամուսնու կողմից պետական միջոցների յուրացման գործով ցուցմունք տալու համար, գրում է El Mundo թերթը։
Դատաքննությունը տեղի կունենա ապրիլի 27- ին։ Արքայադստեր ամուսնուն՝ Ինյակի Ուրդանգարինին մեղադրում են գործընկերոջ հետ միասին Noos ինստիտուտի միջոցով 5,8 մլն եվրո հափշտակելու մեջ։ Նա, ինչպես նաեւ իր արքայադուստր կինը այս ինստիտուտի տնօրենների խորհրդի անդամներ են։