Միջազգային

ԵՄ ճգնաժամը ծանր փուլը հետեւում է

Եվրոպայում տնտեսական ճգնաժամի ամենածանր փուլը ետևում է, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն Պրահայում Չեխիայի վարչապետ Պետեր Նեչասի հետ հանդիպումից հետո:
«Չնայած եղած բոլոր խնդիրներին՝ Եվրամիությունն արդեն անցել է ճգնաժամի ամենածանր փուլը»,- ասել է նա:
Ըստ ԵՀ նախագահին՝ Կիպրոսի վերջին իրադարձությոնները ուժեղացրել են Եվրահանձնաժողովի ձգտումները բանկային հատվածի բարեփոխումների հարցում:
«Եթե բանկային միասնական վերահսկողության համակարգն աշխատեր՝ Կիպրոսի խնդիրները լուծելն ավելի հեշտ կլինեն», — հայտարարել է Բառոզուն:

Ցուցադրել ավելի
Back to top button