ԿարևորՀասարակություն

Փակ շուկայի բարբարոսությունը եւ Երեւանի ավագանու քար լռությունը

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

Այն,  ինչ կատարվում է Երևանի փակ շուկայում Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ու փոխնախագահ Ալեքսանդր Բադալյանն այսօր որակել են բարբարոսություն: Նրանց փոխանցմամբ՝ այս գործընթացում որևէ առաջընթաց չկա, չնայած ճարտարապետական խորհուրդը դիմումներ ու բողոքներ է հղել պատկան բազմաթիվ մարմինների։

Ճարտարապետներն ափսոսում են, որ  ապօրինի շինարարությունն իրականացվում է անձի կողմից, ով ունի նաև պատգամավորական մանդատ: Ճարտարապետական խորհուրդը դիմել է պետական տարբեր ատյաններ, սակայն շոշափելի որևէ արդյունք շկա:
Ճարտարապետների միության նախագահին զարմացնում է հատկապես Երևանի ավագանու քար լռությունը։
Մկրտիչ Մինասյան ասաց, որ երեկ դատախազությունից ստացել են իրենց կողմից հղված նամակներից մեկի պատասխանը, ըստ որի` այն ինչ կատարվում է  Փակ շուկայում, համցակազմ չի պարունակում, հանցանքի հետք չկա:
Շուկայի ներկա սեփականատիրոջ հետ հանդիպումը  ճարտարապետներն անիմաստ են համարում: Եթե ասենք ` գործ ունես հուշարձանի հետ, նա չի ընկալի, քանի որ նրան շուտափույթ տեղ է հարկավոր իր խանութները կառուցելու համար, ասում է Մկրտիչ Մինասյանը:

Մայրաքաղաքի ճարտարապետական դիմագիծը ներակայցնող հուշարձանի հանդեպ նման վերաբերմունքը զարմացնում ու զայրացնում է նաև Երևանի նախկին գլխավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանին և հեղինակային երգի կատարող Լիլիթ Պիպոյանին։
Փակ շուկայի հարցում քար լռություն պահպանող Երևանի ավագանուց դժգոհ մտավորականները , այնուենայնիվ, լավատեսորեն են տրամադրված նոր ավագանու նկատմամբ, որը կձևավորվի մայիսի 5-ին կայանալիք ընտրությունների արդյունքում:
Նրանք այսօր անդրադարձան Երևանում կատարված բարեփոխումներին, փողոցներն ի վերջո կարգավորվում են, մայրաքաղաքն ավելի կանչ, մաքուր ու լուսավոր է դարձել: Այս ամենը ևս  աննկատ չեն մնում։

Ցուցադրել ավելի
Back to top button