Քաղաքական

Ցեղասպանության 100- րդ տարելիցին պատրաստվում է նաեւ Թուրքիան

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

Սփյուռքը միշտ անհանգստություն է պատճառել Թուրքիային ցեղասպանության ճանաչման և փոխհատուցումների խնդիրների հետ կապված  իրենց  հետևողական պայքարով, ասում է թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը: Հիմա Սփյուռքի հետ աշխատելու Թուրքիայի մարտավարությունը փոխվել։ Թուրքերը Հայոց ցեղասպանության վերաբերյալ գիտաժողովներն անցկացնում են ոչ միայն Թուրքիայում, այլ նաև աշխարհի տարբեր երկրներում`  փորձելով ներքաշել օտարերկրյա տարբեր գիտնականների, սակայն  նրանք շեշտը դնում են հանրամատչելի պրոպագանդայի վրա։

Եթե նախկինում Թուրքիայի ժխտողականության աշխատանքի ուղղվածությունը դեպի արտաքին աշխարհ էր, ապա  հիմա այն կատարվում է  երկրի ներսում:

Հովհաննիսյանը  ողջունում է Սփյուռքի նախարարության կազմակերպած Հայոց ցեղասպանության վերաբերյալ գիտաժողովների անցկացումն ու կլոր սեղան քննարկումները, սակայն կարծում է, որ այդ փուլն արդեն անցել է: Վերջինս հորդորում է շեշտը  դնել գործնական քայլերի վրա` հաշվի առնելով մեր փոքրաթիվ ռեսուրսները։ Թուրքագետի  կարծիքով` մեր արտաքին գործերի նախարարության կողմից բոլոր երկրների դեսպաններին արդեն պետք է յուրաքանչյուր երկրում հանրության հետ աշխատելու առանձնահատկությունները ներկայացված լինեին, իսկ  դրանց հիման վրա փորձագետները պետք է կարողանային մշակել որոշակի մարտավարություն` յուրաքանչյուր երկրի առանձնահատկությունը հաշվի առնելով:
Անուշ Հովհաննիսյանն ընդգծեց, որ Թուրքիայի ռազմավարական նպատակը չի փոխվել, շարունակում են ժխտել ցեղասպանության փաստը: Թուրքիան չի հերքում, որ եղել  են իրադարձություններ, որոնք իրենք բնորոշում են  ողբերգություն` փորձելով հավասար նժարի վրա դնել և հայ, և’ թուրք ժողովուրդների ողբերգությունները։

Ցուցադրել ավելի
Back to top button