Քաղաքական

ՍԾՏՀ- ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում այս տարվա երկրորդ կեսին Հայաստանի նախագահության առաջնահերթություններն են քննարկել այսօր ՍԾՏՀ գլխավոր քարտուղար Վիկտոր Տվիրկունը եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ հայկական նախագահությունը հատկապես ուշադրություն է դարձնելու տնտեսական, տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների, գիտության, զբոսաշրջության և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման ոլորտներում համագործակցությանը:

Back to top button