ԿարևորՄիջազգայինՄշակույթ

Ջեքսոնի մայրը 40 մլրդ դոլար է պահանջում

Փոփ երաժշտության արքայի՝ Մայքլ Ջեքսոնի մայրը որդու համերգները կազմակերպող AEG Live ընկերությունից 40 մլրդ դոլար փոխհատուցում է պահանջում նրա մահվան համար։ AP գործակալությունը հայտնում է, որ դատական գործը սկսվել է երեքշաբթի երդվյալ ատենակալների ընտրությամբ։

Քեթրին Ջեքսոնը Լոս Անջելեսի բարձր դատարան հայց է ներկայացրել 2010- ի սեպտեմբերին՝ AEG Live ընկերությանը մեղադրելով «որպես Ջեկսոնի անձնական բժիշկ Կնրադ Մյուրեյի անփույթ ընտրության, ինչպես նաեւ փորձերի ժամանակ երգչի վրա չափազանց մեծ ճնշում գործադրելու համար, որը խախտել է նրա ֆիզիկական եւ հոգեկան առողջությունը»։

Ընկերությունն իր հերթին հայտարարել է, որ փոփ- արքան արդեն ունեցել է խնդիրներ մինչեւ Մյուրեյի հետ հանդիպելը։ AEG Live- ի փաստաբանները նաեւ մտադիր են դատարանում ապացուցել, որ Մյուրեյն իրենց աշտակակիցը չէ, այլ աշխատանքի է ընդունվել հենց Մայքլ Ջեքսոնի կողմից մահից չորս տարի առաջ։

Հիշեցնենք, որ Մայքլ Ջեքսոնը մահացել էր 2009 թվականի հունիսի 25- ին՝ 51 տարեկան հասակում։

Ցուցադրել ավելի
Back to top button