Տնտեսական

Նախկին վարչապետն առաջարկում է «Արմավիայից» հետ վերցնել թռիչքների իրավունքը

ԱԺ ՀԱԿ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կառավարությանն առաջարկում է հետ վերցնել «Արմավիային» տրված թռիչքների իրավունքը, քանի որ դա Հայաստանի սեփականությունն է։

«Ֆայսբուքի» իր էջում Բագրատյանը  նշել է, որ ընկերությունը վաճառելու համար է, որ ամիսներ շարունակ չեն վճարել աշխատավարներն ու մատակարարների գումարները։

«Պարզ է, չվճարված գումարները կմնան ընկերությանը։ Բայց եկեք հասկանանք. ի՞նչ է նշանակում վաճառել Արմավիան։ Այդ ընկերության հիմնական ակտիվները non tangible են։ Այսինքն, չվերթները, շուկան։ Իսկ դրանք պետությանն են։ Արմավիան երբևիցէ դրանք գնե՞լ է։ Ոչ։ Հա,օֆիսները, օդանավները (եթե դրանք կան), թող վաճառեն։ Բայց հիմնական ակտիվները թռիչքների իրավունքն է։ Սա պետական է։ Պոտենցիալ շուկան 5-6 մլն ուղևորաշրջանառություն է։ Սա իհարկե Delta-ի չափ չէ (110 մլն ուղևոր), բայց լրիվ համեմատելի է օրինակ մի տաս տարվա առաջվա Аэрофлот-ի հետ և մի 2 անգամ ավել վրացական շուկայից։ Ընդհանրապես, բիզնեսի 2 ոլորտ կա, որոնք Հայաստանում լրացուցիչ ռենտա են բերում. ավիացիան և հեռախոսակապը։ Պատճառն այն է, որ սփյուռքում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում։ Եվ ուրեմն, թռիչքների իրավունքը պետությանն է։ Այսպիսով, այսօր ևեթ ՀՀ կառավարությունը պետք է հայտարարի, որ հետ է վերցնում թռիչքների իրավունքը։ Արմավիան չպետք է վաճառելու բան ունենա, բացի իր օֆիսներից։ Սա է ճիշտ իրավաբանական ու տնտեսական լուծումը։ Ու մի բան էլ. 1993-ին մենք ավիցիայում իրականացրել ենք ռեֆորմ. տարանջատել ենք ավիափոխադրողին և օդանավակայանը։ Դրանից հետո ավիացիան կարգի եկավ։ Հանկարծ չլինի, որ այս “թոհուբոհի” արդյունքում դրանք նորից միանան»,- գրել է Բագրատյանը (գրառումը ներկայացնում ենք առանց խմբագրման)։

Ցուցադրել ավելի
Back to top button