Հասարակություն

Միրգն ու բանջարեղենը նախ լվացեք քացախաջրով, ասում են մասնագետները

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Նիտրատներից զուրկ որևէ միրգ կամ բանջարեղեն չկա, սակայն գյուղատնտեսության մեջ դրանք կարող են ինչպես դրական, այնպես էլ բացասաբար ազդել մշակովի բույսերի վրա: Շատ դեպքերում իրենք՝ ֆերմերներն էլ տեղեկացված չեն, թե երբ և ինչ քանակով է պետք օգտագործել պարարտանյութերն ու ագրոքիմիկատները, որպեսզի ապահովեն նիտրատների ճիշտ քանակությունը:

Վտանգավոր հետևանքներից խուսափելու համար պետք է պարզապես վերահսկել նիտրատների քանակությունը, այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի գյուղատնտեսության դեպարտամենի ղեկավար Լևոն Աճեմյանը։

Վնասակար նյութեր են նաև պեստիցիդները: Միայն թե ի տարբերություն նիտրատների` պեստիցիդները հնարավոր չէ վերահսկել: Դա կարելի է անել միայն նմուշ վերցնելով և պարզելով, որ տվյալ ֆերմերի աճեցրած բույսն է վնասակար։
Իհարկե այս վնասակար նյութերի դեմ կարելի է պայքարել նաև տնային պայմաններում: Հարկավոր է լավ լվանալ նախ քացախաջրով, ապա հոսող ջրով, ասում են մասնագետները։

Այնպես որ՝ եթե օրինակ ձմերուկ եք գնել, մի շտապեք ուտել այն, թողեք մի քանի օր թող անցնի, զուգահեռ կչեզոքանան նաև վնասակար ազդեցությունները, հավաստիացրեց Լևոն Աճեմյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button