Հասարակություն
Երեւանցիների 67 տոկոսը հետաքրքրվում է ավագանու ընտրություններով


Նվարդ Դավթյան
«Ռադիոլուր»
Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված երևանցիների հասարակական-քաղաքական ակտիվության մակարդակը «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնը փորձել է պարզել 1290 չափահաս ընտրողի շրջանում մարտի 29-30-ն անցկացված հարցումների միջոցով։
Ըստ այդմ` ավագանու ընտրություններով հետաքրքրվում է հարցված քաղաքացիների 67 տոկոսը, որից 28 տոկոսը փորձում է հետևել բոլոր իրադարձություններին և լինել իրազեկ:
27 տոկոսը, ըստ կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանի, հետևում է միայն կարևորագույն իրադարձություններին, ընդհանրապես այդ ընտրություններով չի հետաքրքրվում հարցվածների 12 տոկոսը: