ԿարևորՀասարակություն

«Արմավիայի» սնանկացումից անհանգստացած են աշխատակիցներն ու «Զվարթոնցը»

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ»  ընկերությունն այսօր հանդես է եկել հայտարարութամբ՝ մտահոգություն հայտնելով «Արմավիաի» սնանկացման հետ կապված իր կրած կորուստների համար ու միաժամանակ հայտնել, որ «շարունակում է ակտիվորեն աշխատել մյուս գործող ավիաընկերությունների հետ շուկայում առաջացած հնարավոր բացերը լրացնելու համար»:

«Զվարթնոցն» արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել ավստրիական եւ չեխական ավիաուղիների հետ, որոնք շաբականա 7- ական չվերթ կիրականացնեն, «Ալիտալիան» կիրականացնի 3 չվերթ։
Հունիսի սկզբից  չվերթերը կվերսկսի նաեւ լեհական ԼՈՏ ավիաընկերությունը` շաբաթական իրականացնելով 5 չվերթ:
«Քննարկումներ են տարվում նաեւ այլ ավիաընկերությունների հետ` չվերթների հաճախականությունների ավելացման վերաբերյալ:Ակնկալվում է Ֆլայ Դուբայ ավիաընկերության կողմից հաճախականությունը հասցնել մինչեւ ամենօրյա չվերթների իրականացում»,- ասված է հայտարարության մեջ։

Ստեղծված իրավիճակում չափազանց անորոշ է «Արմավիայի» աշխատակիցների ճակատագիրը։ Այսօր ընկերության օդաչուները հանդիպել են Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ։

Վերջիններս ներկայացրել են իրենց մտահոգությունը  «Արմավիա»-ի ներկա իրավիճակի վերաբերյալ, քննարկել դրա հետևանքները օդաչուների հետագա գործունեության վրա:
«ՀԽ նախագահն առաջարկել է «Արմավիա» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակի, հայ օդաչուների խնդիրների և ընդհանրապես Հայաստանի քաղավիացիայի ապագայի վերաբերյալ առաջիկայում կազմակերպել լայն  քննարկում՝  շահագրգիռ բոլոր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ»,- հայտնում են ՀԽ- ից։

Ցուցադրել ավելի
Back to top button