Միջազգային

Այժմ էլ ձկնային սկանդալ

Եվրոպայում մսի սկանդալին փոխարինելու է գալիս ձկան սկանդալը: Իրավապահներն ու սանիտարական գերատեսչությունները զանգվածային ստուգումներ են իրականացնում հին աշխարհամասի բոլոր խանութներում և ռեստորաններում։

Անցկացված ստուգումները պարզել են, որ ծովամթերքի մեկ երրորդը չի համապատասխանում տուփի մակնշմանը։ Այսինքն՝ թանկ ձկնեղենը փոխարինվել է էժանագինով, կամ ձկնեղենով, որն ընդհանրապես չի կարելի ուտել:
Գերմանական լաբորատորիայի մասնագետները հայտնել են, որ սպառողները ոչ միայն ֆինանսական վնասներ են կրում, այլեւ վտանգում են իրենց առողջությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button