Միջազգային

ԱՄՆ կպաշտպանի իր դաշնակիցներին

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է պաշտպանել իրեն ու իր դաշնակից Հարավային Կորեային ու Ճապոնային Հյուսիսային Կորեայի սպառնալիքներից:
Ջոն Քերին Հյուսիսային Կորեայի իշխանությունների հայտարարությունը անվանել է վտանգավոր և անպատասխանատու: Երեքշաբթի Փհենյանը հայտնել էր Յոնբյոնի միջուկային կենտրոնում 2007 թվականից չգործող ռեակտորի աշխատանքը վերականգնելու մտադրության մասին:
Կիրակի Հյուսիսային Կորեայի աշխատանքային կուսակցության Կենտրոնական կոմիտեն արտակերթ նիստ էր հրավիրել, որի ժամանակ «ազգի կյանք» էր անվանվել միջուկային զենքը:

Ցուցադրել ավելի
Back to top button