Քաղաքական

Պռոշյանի գյուղապետի սպանությունը դատապարտում է ՀՅԴ- ն

Պռոշյանի դաշնակցական գյուղապետի սպանության հետ կապված այսօր հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի Գերագուն մարմինը։ ՀՅԴ- ն նշում է, որ տեղի ունեցածը կանխամտածված ու ծրագրված սպանություն է, իսկ ոճրագործությունը անպատժելիության և անհանդուրժողական մթնոլորտի հետևանք։
«Հրաչ Մուրադյանը հավատավոր դաշնակցական էր, Արցախյան ազատամարտի առաջին օրերից մինչև ավարտը, մարտական փառահեղ ուղի էր անցել։ Պարգևատրվել էր Արցախի ,Մարտական խաչե երկրորդ աստիճանի և հայրենիքի պաշտպանության համար բազմաթիվ մեդալներով: 2005-ից երեք անգամ անընդմեջ ընտրվելով գյուղապետ` նա դրսևորել էր իրեն որպես օրինակելի ղեկավար, իրականացրել էր տարբեր ծրագրեր, նպաստել պռոշյանցիների բազմաթիվ խնդիրների լուծմանը:  Իր տեսակով ու նկարագրով լինելով պայքարող, ինքնուրույն և ժողովրդի շահերով առաջնորդվող անհատականոթյուն` Հրաչ Մուրադյանը վայելում էր համագյուղացիների սերն ու համակրանքը։ Դա հարուցում էր ոմանց ակնհայտ դժգոհությունը: Ղեկավարման տարիներին նրա շուրջ մշտապես փորձ է արվել լարվածություն ստեղծել: Բազմիցս դրսևորված սպառնալիքներն ու ահաբեկումները, ի վերջո, հասցրեցին այս վախճանին»,- ասված է հայտարարության մեջ։

ՀՅԴ- ն պահանջում է հանցագործության արագ և լիարժեք բացահայտում եւ կատարողների և կազմակերպիչների նկատմամբ խստագույն պատիժ։

Ցուցադրել ավելի
Back to top button