Միջազգային

Միլանի դատարանը դատապարտեց Դոլչեին եւ Գաբանային

Միլանի վերաքննիչ դատարանը մեղավոր է ճանաչել իտալացի աշխարհահռչակ դիզայներներ Դեմենիկո Դոլչեին եւ Ստեֆանո Գաբանային հարկերից խուսափելու մեջ եւ դատապարտել նրանց 343,4 մլն եվրո տուգանքի, հայտնում է Corriere Della Sera թերթը։

Դատական գործընթացը մեկնարկել էր 2012 թվականի դեկտեմբերին Իտալիայի Գերագույն դատարանում։ Ըստ մեղադրող կողմի՝ դիզայներները կանխամտածված իջեցրել էին D&G եւ Dolce & Gabbana հագուստների գինը՝ վաճառելով այն լյուքսեսբուրգյան Gado ընկերությանը 360 մլն եվրոյով, թեեւ մասնագետները այն գնահատել էին 1,2 մլրդ եվրո։

Ցուցադրել ավելի
Back to top button