Հայաստանում մանկագիրների միջին տարիքը 65- 70 է


Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Մեկնարկել է Մանկապատանեկան գրականության շաբաթը Հայաստանում: Խորհրդային Միության փլուզումից հետո մանկական այս տոնը մոռացության տրվեց և վերականգնվեց 2002 թվականին` Գրողների միության և մշակույթի նախարարության նախաձեռնությամբ:
Նախաձեռնության հիմնական ուղղվածությունն արդի մանկական գրականության արժեքները դպրոցներ հասցնելն է: Մանկագրության շաբաթն այս տարի մեկնարկեց այսօր Գավառում։
Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին լուրջ աշխատանք է տարվում ընթերցանության ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ և այս առումով վերջին տարիները հատկապես շահութաբեր դարձան մանկական գրականության համար, հավաստիացրեց Լևոն Անանյանը։
Արդեն 70 տարվա պատմություն ունեցող շաբաթը լավ առիթ է խոսելու նաև ոլորտի խնդիրների մասին և Լևոն Անանյանը կարծում է, որ ամենամեծ խնդիրը սերնդափոխությունն է։ Չկան երիտասարդ մանկագիրներ, նրանց միջին տարիքը 65-70-ն է։