Ընտրացուցակների ամենաբարվոք վիճակը Երեւանում է, ամենավատը՝ Գեղարքունիքում


Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
«ՀՀ նախագահական ընտրություններ. ընտրողների ցուցակների բարելավում» ծրագիրն իրականցվել է 2012-ի դեկտեմբերին` փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններին ընդառաջ եւ այսօր ներկայացվեցին հետազոտության արդյունքները։ Հարցմանը մասնակցել է 1300 քաղաքացի։
Պարզվել է, որ ցուցակում նշված, «բայց տվյալ հասցեում փաստացիորեն չբնակվող քաղաքացիների թիվը , ըստ ներկայացված տվյալների, 339 է: Անհամապատասխանությունների պատճառները տարբեր են»,- ասում է ծրագրի ղեկավար Ռուբեն Սարգսյանը՝ բերելով դրանք՝ ընտրողը մահացել է, փոխել է քաղաքացիությունը, գտնվում է զինծառայության մեջ, կալանավորված է և այլն:
Ամենաշատ խնդիրները կապված են եղել գրանցման հասցեների հետ, ամենաքիչը՝ անուն-ազգանունների: Հետազոտության ընթացքում փորձ է արվել պարզել, թե ցուցակներում անճշտություն հայտնաբերելու դեպքում ինչ քայլեր են ձեռնարկել քաղաքացիները:
Պարզվել է, որ անճշտություն հայտնաբերողների 50 տոկոսը ոչինչ չի արել դրանք շտկելու նպատակով` պատճառաբանելով, որ դա իրենց չի հետաքրքրում:
Հետազոտության արդյունքում, ընդհանուր առմամբ, գրանցվել է ընտրողների իրազեկության ցածր մակարդակ: Ինչպես փաստում են հետազոտության արդյունքները, մեր քաղաքացիները շահագրգառված չեն ներգրավվելու ընտրացուցակների ճշգրտման գործընթացում:
Ծրագիր հեղիանակները սա բացատրում են ընտրական գործընթացների նկատմամբ վստահության ցածր մակարդակով։
Ի դեպ՝ ծրագրի հեղիկաների պնդմամբ՝ ընտրացուցկներում առկա անճշտությունների մասով մայրաքաղաքը համեմատաբար լավ վիճակում է: «Ընտրողն առկա չէ, բայց ցուցակում նշված է» տարբերակն ավելի հաճախ հանդիպել է Գեղաքունիքի մարզում, կոնկրետ նշված անճշտության առումով վերջինին հաջորդում են Արարատը և Լոռին։