Ընդդիմության եւ իշխանության բանակցային օրակարգը սպառված չէ


Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Ընդդիմության և իշխանության բանակցային օրակարգը, ԱԺ հանրապետական պատգամավոր Խոսրով Հարությունյանի համոզմամբ, սպառված չէ: Ավելին, ըստ նրա, այն մինչև վերջ դեռևս ձևավորված էլ չէ: Քրիստոնեադեմոկրատական կուսակցության ղեկավարի գնահատմամբ` այժմ գնդակը գտնվում է Րաֆֆի Հովհաննիսյանի դաշտում, քանի որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Րաֆֆի Հովհաննիսյանին նստել բանակցային սեղանի շուրջ:
Խոսրով Հարությունյանի համար անսպասելի էր, երբ պարզվեց Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը ուղղակի Մեծ պահքի հետ կապված ծոմ էր:
«Ժառանգության ղեկավարի մարզային այցելությունների վերսկսմանն անդրադառնալով` բանախոսը դրանք գնահատեց որպես տրամաբանական, քանի որ ընդդիմությունը ոչ անհիմն շարունակում է քաղաքական ակտիվությունը ապահովել` ներգրավելով նաեւ մարզերի բնակչությանը:
«Նպատակը մեկն է` փորձել իրենց բարձրացրած հարցերում ստանալ աջակցություն քաղաքացիների կողմից»:
Խոսելով Երեւանի ավագանու ընտրությունների մասին` Խոսրով Հարությունյանը նկատեց, որ այդ ընտրություններում կբարձրաձայնվեն տեղական նշանակության հարցեր:
Ավագանու ընտրություններին այսօր արդեն Մամուլի ազգային ակումբում անդրադարձավ «Ժառանգության» շուրջ ձեւավորված «Բարեւ, Երեւան» դաշինքի համամասնական ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող, «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսիսյանը:
Նա կարծում է, որ «Ժառանգությունը» հաջողություն կունենա, սակայն չի բառացում, որ ընտրական եւ նախընտրական մինչ այս ձեւավորված մեթոդների կրկնվեն։ Ըստ նրա՝ միաժամանակւ «հավանական է կլինի կս քայլ առաջ»։
ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանի դիտարկմամբ` այս ընտրությունները կտարբերվեն այլ քաղաքական մասնակիցների ընդգրկվածությամբ, իսկ օրակարգում լինելու են տեղական խնդիրներ լուծելու կարողություն ունեցող կառույցի ձևավորումը և քաղաքացիների առօրյա խնդիրնեը լուծող անձի ընտրություն:
«Երևանի ավագանու ընտրությունների օրակարգում չեն կարող լինել համապետական խնդիրներ կամ բախվեն գաղափարներ, քանի որ տարբեր կուսակցություններ Երևանի ջրամատակարարման ծրագրերի իրականացման տեսանկյունից չեն կարող ունենալ գաղափարական տարաձայնություններ»,- նշեց բանախոսը:
Խոսրով Հարությունյանը կարծում է, որ կայացած ընդդիմություն ձևավորելու համար այսօր ստեղծվել են լավագույն պայմանները: Նա նկատեց նաեւ, որ իշխանության քաղաքական որակները պայմանավորված են նաև ընդդիմության քաղաքական որակներով:
Նա համոզված է` բանակցության ռեսուրսը դեռ սպառված չէ եւ այդ հնարավորությունը կարող է օգտագործել ընդդիմությունը: