Միջազգային

Գաբալան ռուս- ադրբեջանական սպառազինությունների բանակցությունները ձախողեց

Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում կատարելով այս երկրի պաշտպանության նախարարությանը պատկանող AzеriDefence կայքէջին, տեղեկացնում են, որ Մոսկվան և Բաքուն սառեցրել են սպառազինության մատակարարման վերաբերյալ բանակցությունները:
Պատճառը Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանը շահագործելու վերաբերյալ ռուս-ադրբեջանական  բանակցությունների ձախողումն է:
Ադրբեջանը հրաժարվել է Ռուսաստանից գնել փրկարար ուղղաթիռներ, T-90 տանկեր, հետևակի մարտական մեքենաներ, ինչպես նաև զենիթա-հրթիռային համակարգեր:
Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի վարձակալության ժամկետը ավարտվել է 2012-ին, շահագործման նոր պայամագիրը չի կնքվել, քանի որ Ադրբեջանը շեշտակի բարձրացրել է կայանի շահագործման վարձավճարը:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button