ԿարևորՀասարակություն
Քանի կա խորհրդարանը, թատրոնը չի մեռնի


Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Այսօր ապրիլի 1-ն է` Ծիծաղի օրը: ՀՀ կառավարության 2006 թ. փետրվարի 16-ի հատուկ որոշմամբ՝ ապրիլի 1- o պետականորեն ճանաչվեց որպես հումորի և երգիծանքի օր:
Հումորի և իրականության, նրբաճաշակ հումորի ու դրա բացակայության մասին է այսօր խոսել թատերական գործիչ եւ ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը:
Նա կարծում, որ հումորը անհրաժեշտություն է, պետք է սովորել թեթև ապրել և չբարդացնել կյանքը: Ինչ վերաբերում է ապրիլի մեկին, կարծում է, որ այն չի կարող լինել խաբելու օր, ինչպես ընդունված է շատերի մոտ:
364 օր խաբում են, մի օրն էլ թող հումոր լինի, ասում է նա։
Նիկոլայ Ծատուրյանն համոզված է, որ թատրոնը չի մեռնի, քանի դեռ կա խորհրդարանը, որովհետև ամենամեծ թատրոնն այնտեղ է։