Միջազգային

Հորդանանի թագավորը ճանաչվեց Երուսաղեմի սրբավայրերի պահապան

Պաղեստնի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասն ու Հորդանանի Աբդալա 2- րդ թագավորը ստորագրել են Երուսաղեմը եւ նրա սրբավայրերը   «հուդայացնելու» իսրայելական քաղաքականություից համատեղ պայքարելու մասին համաձայնագիր։

Փաստաթղթում հաստատվում է Արեւելյան Երուսաղեմի (այստեղ են գտվում Տիրոջ սուրբ գերեզմանի տաճարը, Լացի պատը եւ Տաճարի բլրի մզկիթների համալիրը) կարգավիճակը որպես «ինքնիշխան պաղեստինյան գրավյալ տարածք»  եւ ճանաչվում է Հորդանանի միապետի սրբավայրերի պահապանի կարգավիճակը։

1967 թվականի պատերազմում Իսրայելն Արեւելյան Երուսաղեմը գրավել էր Հորդանանից եւ հայտարարել միասնական եւ անբաժան մայրաքաղաք։
Միջազգային հանրությունը չի ընդունում քաղաքի անեքսիան եւ պնդում է, որ Երուսաղեմի կարգավիճակը պետք է որոշվի հակամարտության կարգավորման պաղեստինա- իսրայելական բանակցությունների ընթացքում։

Ցուցադրել ավելի
Back to top button