Հասարակություն
Հակառակ ձվի դեֆիցիտին՝ Գյումրին տոնեց Զատիկը


Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»- Գյումրի
Գյումրիի խանութներում ձվի ժամանակավոր բացակայությունը Սուրբ Զատկի նախաշեմին հանկարծակիի բերեց շատ գյումրեցիների, բայց թե Զատիկը գյումրեցուն վայել տոնեցին քաղաքում։
Մանկավարժականի բակում էթնոհոգեբան Կարինե Սահակյանը երիտասարդներին է ներկայացրել իր հետազոտությունները հին ժամանակներից մինչ օրս. ծեսի ավանդական բնույթը որպես ինքնապաշտպանական մեխանիզմ, ինչպես նաեւ Զատիկին հաջորդեղ կանաչ-կարմիր կիրակիի արարողակարգը՝ որպես ազգային արժեբանություն հայ ժողովրդի տոնածիսական կենցաղում։