Միջազգային

ԿՀՎ- ի գաղտնի օբյեկտը՝ Թուրքիայի խորհրդարանի մոտ

ԱՄՆ կենտրոնական հետախուզական գարչությունը գաղտնալսում է Թուրքիայի խորհրդարանը մոտակայքում տեղակայված գաղտնի օբյեկտից, հայտարարել է ընդդիմադիր Ժողովրդա- հանրապետական կուսակցությունից պատգամավոր Էրդալ Աքսյունղերը։

Ապօրինի գաղտնալսումները հետաքննող խորհրդարանական հանձնաժողովի անդամ պատգամավորն այսօր «Աքշամ» թերթին տված հարցազրույցում հայտնել է, որ ԿՀՎ գաղտնի օբյեկտը գտնվում է խորհրդարանից 2 կմ հեռավորության վրա, որը գլխավորում է ամերիկյան հետեխուզության մի գնդապետ։

Արդեն վաղուց Թուրքիայում խոսվում է պետական, քաղաքական եւ հասարակական գործիչների, լրագրողների գաղտնալսումների մասին։

Անցած դեկտեմբերին վարչապետ Ռեջեբ Թաիպ Էրդողանը հեռուստահարցազրույցում հայտարարել էր, որ իր տանն ու աշխատասենյակում հայտնաբերել էին լսող սարքեր։ Դեպքի կապակցությամբ այն ժամանակ սկսվել էր հետաքննություն։

Ցուցադրել ավելի
Back to top button