Միջազգային

Ադրբեջանում մակարոն են աճեցնելու

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Տարածաշրջանային այս իրադարձությունները ապրիլմեկյան կատակ չհամարեք։ Իրոք՝ Իրանում արձանագրվել է երկնիշ գնաճ, իրոք՝ վրացի մարզիկները դեռ չգիտեն արդյոք կմասնակցեն Սոչիի օլիմպիադային, իրոք ադրբեջանցիները մտադիր են մակարոն աճեցնել, Թուրքիայում էլ իրոք ուզում են միջատն ու կաթնասունը զուգավորել։

Իրանը գնաճի ճիրաններում

Միջազգային տնտեսական պատժամիջոցների պատճառով Իրանում գնաճը պատմական ռեկորդներ է արձանագրում։ այստեղ այն կազմում է արդեն 31,5%,  ինչը շուրջ 5 տոկոսով ավելի է անցյալ տարվա ցուցանիշից:
Ըստ տեղական դիտորդների՝ կտրուկ գնաճն սկսվեց 2010 թվականից, երբ իրանական իշխանությունները կրճատեցին սննդի և վառելիքի սուբսիդավորումը: Արդյունքում՝ երկրում առաջաջացել է առևտրային պակասուրդ։

 

Մասնացե՞լ, թե՞ չմասնակցել. այս է խնդիրը
Վրաստանում դեռևս չեն որոշել , արդյո՞ք վրացի մարզիկները կմասնակցեն հաջորդ տարի Սոչիում անցկացվելիք ձմեռային օլիմպիական խաղերին: Եթե նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կոչ էր անում բոյկոտել Օլիմպիադան, ապա վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ Վրաստանը անպայման կմասնակցի այդ խաղերին։

Սակայն կառավարությունում դեռևս չեն որոշակիացնում մասնակցության ձևաչափը:
Հավելենք, որ մինչ օրս վրացի մարզիկներին հաջողվել է վաստակել 25 օլիմպիական մեդալ` 6 ոսկի, 5 արծաթ և 14 բրոնզ, բոլորն էլ ամառային օլիմպիադաներում:

 

Անգամ մակարոն կարող են աճեցնել

Ադրբեջանում սպասում են աշնանացան մակարոնի հարուստ բերք: Ասում են՝ այս մշակաբույսի էլիտար սերմնացուն անցյալ տարի ներկրվել է Իտալիայից: Այն առայժմ մշակում են Ալդատմալի գյուղի մերձակայքում: Ըստ գյուղացիների՝  իտալական մշակաբույսը խոստանում է ավելի եկամտաբեր լինել, քան ավելի վաղ այստեղ աճեցվող ցորենը և գարին:

 

Ի՞նչ կստացվի էշի ու մեղվի զուգավորումից

Թուրք գենետիկները էշի և մեղվի զուգավորման փորձեր են անցկացնում։ Այն հնավոր է դարձել երկու տեսակների քրոմոսոմային համատեղելիության մեխանիզմի բացահայտման շնորհիվ։
Գիտնականները կարծում  են, որ գենետիկորեն ստացված նոր տեսակը կկրի «Իշամեղու-77Ս» անվանումը: Սակայն նույն գիտնականները չեն մանրամասնում, թե նորահայտ կենդանին ինչ պետք է անի, կամ ում է պետք։

 

Ցուցադրել ավելի
Back to top button