ԿարևորՄիջազգային

Փաստաբան.Սոսո Պավլիաշվիլին կապ չունի վրացի գործարարի սպանության հետ

Վրաստանի դատախազությունը քրեական գործ է հարուցել ռուսաստաբնակ ազգությամբ վրացի երգիչ Սոսո Պավլիաշվիլիի նկատմամբ: Գրուզիա օնլայն կայքի փոխանցմամբ, երգչին մեղադրում են 2012 թ-ին վրացի գործարարի սպանությունը կազմակերպելու մեջ: Հետաքննության վարկածով, Պավլիաշվիլիին եղել է սպանության պատվիրատուն: Խոսքը վերաբերում է 43-ամյա Ավտանդիլա Ադուաշվիլիին, ում մարմինը հայտնաբերել էին սեփական ավտոմեքենայում: Նշվում է, թե վերջինս եղել է Պավլիաշվիլիի ընկերը: Գործի շրջանակներում կա 6 ձերբակալված, այդ թվում Պավլիաշվիլիի քրոջ ամուսինը: Դեռևս հայտնի չէ, թե ինչ միջոցներ են ձեռնարկելու վրացական իշխանություննրեը Մոսկվայում բնակվող Պավլիաշվիլիին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:

Ավելի ուշ արդեն ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, երգիչը որեւէ կապ չունի վրացի գործարար Ավթանդիլ Ադուաշվիլիի սպանության գործի հետ:  Այդ մասին լրատվամիջոցին է փոխանցել փաստաբանը` Լեւան Ջավախանձեն, ով ներկայացնում է ավելի վաղ ձերբակալված Սոսո Պավլիաշվիլիի քրոջ ամուսնու` Վախթանգ Չխապելիայի իրավունքները: «Չնայած Սոսո Պավլիաշվիլին էլ է ստուգվում»,- հասկացրել է փաստաբանը:

Ցուցադրել ավելի
Back to top button