ԿարևորՀասարակություն

Մահացել է Նորայր Մանասերյանը

«Ցավոք կյանքից հեռացավ մեր ժամանակների լավագույն տնտեսագետներից և ուսուցիչներից մեկը, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Նորայր Մանասերյանը: Աստված հոգին լուսավորի»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Հիշեցնենք, որ գիտնականն այս տարի բոլորեց իր 85 ամյակը, ինչի առթիվ կրթության, գիտության և մանկավարժության բնագավառներում երկարամյա ու բեղմնավոր գործունեության, ներդրած ակնառու ավանդի համար պարգևատրվեց Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով:

Ն. Մանասերյանը ծնվել է 1927 թ. դեկտեմբերի 28-ին: Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը՝ տնտեսագետի որակավորմամբ: Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր: Եղել է ԽՄԿԿ անդամ: Աշխատել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում՝ քաղաքատնտեսության ամբիոնի պրոֆեսոր:
Ն. Մանասերյանի ջանքերով 1973 թվականին ստեղծվել է ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի ագրարային բաժինը: Ն. Մանասերյանը դոկտորական ատենախոսություններով, մենագրություններով ու հոդվածներով մեծ ներդրում է կատարել նաև հողային հարաբերությունների կարգավորման և գյուղատնտեսության վերարտադրության խնդիրների լուծման գործում:

Մանասերյանի` տարբեր տարիների «Գյուղատնտեսության ինտենսիվացման տնտեսական նշանակությունը», «Հողի գնահատման տնտեսական պրոբլեմները», «Կովկասյան բարձր լեռնային շրջանների սոցիալ տնտեսական հարցերը», «Ուրբանիզացիայի և լեռնային շրջանների սոցիալ-տնտեսական խնդիրները» աշխատությունները մեծ արձագանք են գտել ոչ միայն Հայաստանում, այլև Ղազախստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Եվրոպայում:

Ցուցադրել ավելի
Back to top button