Միջազգային

Հռոմի պապն առաջնորդել է Ս. Զատկի նախատոնակը

Հռոմի պապ Ֆրանցիսկը, նախօրեին` Ավագ ուրբաթ օրը, առաջնորդել է ավանդական Ս. Զատկի նախատոնակի արարողությունը: Հռոմի Կոլիզեումի հին պատերի մոտ հավաքված հազարավոր հավատացյալներ հետեւել են Խաչի ճանապարհին (Via Crucis), որը խորհրդանշում է Փրկչի խաչելությունը: Այնպես ինչպես Բենեդիկտոս XVI-ը, Ֆրանցիսկ պապը անձամբ չի մասնակցել խաչը տանելու արարողությանը, այլաղոթել եւ հետեւել էիրադարձություններին Պալատինի բլրից: Հռոմի պապը կոչ է արել մարդկանց չարին պատասխանել բարությամբ` գիտակցելով, որ չարը միշտ գործում Է եւ մեր մեջ, եւ մեր շրջապատում:

Ցուցադրել ավելի
Back to top button