ԿարևորՄիջազգային

Կյանքից հեռացել է դերասան Վալերիյ Զոլոտուխինը

Կյանքից հեռացել է դերասան եւ ռեժիսոր Վալերիյ Զոլոտուխինը, հաղորդում է Ինտերֆաքսը` հղում անելով Տագանկայի թատրոնին: Ավելի ուշ տեղեկությունը հաստատել է Մոսկվայի մշակույթի բաժնի ղեկավար Սերգեյ Կապկովը: Այս տարվա մարտի սկզբին Զոլոտուխինը վերակենդանացման բաժանմունքում է գտնվել: Բժիշկները նրա մոտ արձանագրել են կաթված եւ ուղեղի ուռուցք: Տագանկայի Թատրոնի ղեկավարի պաշտոնից Յուրի Լյուբիմովի հեռանալուց հետո, Զոլոտուխինը նշանակվել է թատրոնի տնօրեն: Մարտի սկզբին, սակայն վատառողջ լինելու պատճառով, լքել է թատրոնը:

Ցուցադրել ավելի
Back to top button