Սպորտ

Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով պարտվել է Վլադիմիր Կրամնիկին

Լոնդոնում ընթացող` աշխարհի չեմպիոնի կոչման համար հավակնորդների շախմատային մրցաշարում գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով պարտվել է Վլադիմիր Կրամնիկին: Հայազգի շախմատիստը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիան տևել է ավելի քան 6 ժամ: Արոնյանը 62-րդ քայլում հանձնվել է: Այժմ նա ունի 6.5, իսկ Կրամնիկը` 8 միավոր: Առաջնության 12-րդ տուրում անսպասելի պարտություն է կրել մրցաշարի առաջատար Մագնուս Կարլսենը: Նորվեգացին սպիտակներով պարտվել է Վասիլի Իվանչուկին, ով մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականում է: Կարլսենը 7.5 միավորով երկրորդ տեղում է, իսկ առաջատարը Վլադիմիր Կրամնիկն է: ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում մարտի 30-ը հանգստյան օր է:

Ցուցադրել ավելի
Back to top button