Հասարակություն

Արամ Հակոբյանը` ԱԱԾ պետի տեղակալ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ա. Հակոբյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ նշանակելու մասին: «Հիմք ընդունելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը՝ որոշում եմ.

Արամ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,-երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, ասված է հրամանագրում:

Հիշեցնենք, որ ԱԱԾ պետի տեղակալ Ֆելիքս Ցոլակյանը նշանակվել էր Շիրակի մարզպետ:

Ցուցադրել ավելի
Back to top button