Տնտեսական

Ապրիլի 1-ից Արմավիրում սկսվում է ոռոգման շրջանը

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»
Արմավիրի մարզ

Ապրիլի մելից Արմավիրի մարզում սկսվում է ոռոգման շրջանը: Մարզի 10 ջուր օգտագործողների ընկերությունները նախապատրաստվում է ոռոգման շրջանին: Լայն ծավալով մաքրվում են ոռոգման միջտնտեսային, ներտնտեսային ցանցերը, վերանորոգվում են խորքային հորերն ու պոմպակայանները, ամրացվում են գետերի և հեղեղատարների վտանգավոր տարածքների ափապատնեշները:

Բնությունն արդեն արթնացել է ձնեռային քնից և սկսվել են գարնան գյուղատնտեսական աշխատանքները: 2 օրից Արմավիրի մարզի ՋՕԸ-ը կանցնեն բուն գործունեությանը և համայնքներին կապահովեն ոռոգման ջրով: Ջրամատակարարումն անխափան և որակյալ կազմակերպելու նպատակով ընկերությունները վաղօրոք սկսել են մաքրել ոռոգման համակարգերը: Արմավիրի մարզում մաքրվում են շուրջ 4800 կմ երկարությամբ միջտնտեսային և ներտնտեսային ոռոգման ցանցերը, կարգի են բերվում պոմպակայաններն ու խորքային հորերը:

Ոռոգման շրջանում կարևորվում է ստորգետնյա ջրերի մակարդակի իջեցումը, որոնք հողերի աղակալման հիմնական պատճառներից են.: Հողերը կրկնակի աղակալումից ու ճահճացումից պաշտպանելու նպատակով մարզում նախատեսվում է մաքրել առկա 280 կմ երկարությամբ բաց ցամաքուրդային համակարգը: Արմավիրի մարզպետարանի բնապահպանության և գյուղատնտեսության վարչության պետ Արթուր Այվազյանը հավաստիացրեց, որ 2013թ մարզի 8 համայնքում նախատեսվել է մաքրել 53 կմ երկ. բաց ցամաքուրդայնի ցանցը:

Գարնանը հատկապես մեծ վտանգ են ներկայացնում հեղեղումները, որոնք զգալի վնաս են հասցնում մշակովի գյուացիական տնտեսություններին Հեղեղավտանգ տարածքներ են համարվում Երվանդաշատի հատվածում Արաքս գետի ափը,Խանջայանի, նորավանի, Մայիսյանի Մեծամորի հաեղեղատարներով իջնող քամաջրերը, Քասախ և Մեծամոր գետերի միացման տարածքները` Գրիբոյեդով, Խորոնք, Առատաշեն համայնքներում:
Հեղեղումներից պաշտպանվելու նպատակով ուսումնասիրվել և համապատասխան լուծում է տրվել մարզի տարածքով անցնող գետերի ափերի ամրացման և հեղեղատարների մաքրման համար իրականացվող աշխատանքներին: : 2013թ գարնանային հնարավոր հեղեղումներից խուսափելու նպատակով ուսումնասիրվել է Արաքս, Քասախ և Մեծամոր գետերի , ինչպես նաև հեղեղատարների ափապաշտպան պատնեշների վիճակը, առանձնացվել են առաջնահերթ մաքրման տարածքները, որոնք ներկայացվել էն ՏԿՆ և ԳՆ: Ներկայում պ/բ-ի միջոցներով Արաքս գետի արգելաթմբի ամրացման աշխատանքներ են իրականացվում Փշատավան գյուղի վարչական տարածքում, Մեծամոր գետի ափապատնեշի ամրացում` Ակնաշեն համայնքում , Խանջյանի և Մեծամորի հեղեղատարների հունի մաքրման և ափերի ամրացման աշխատանքներ:

Որպես բուսաբուծական ուղղվածության մարզ Արմավիրում լայնորեն զարգանում են ջերմոցային տնտեսությունները, որոնց մշակումը սկսվում է դեռ ձմռան ամիսներին: Ֆերմերներն արդեն ձեռք են բերել անհրաժեշտ քանակության տորֆ, բանջարանոցային բույսերի սեմացու, կարտոֆիլի տնկանյութ, արմատակալներ ու տնկիներ: Ջերմոցներում արդեն կյանք են առել բանջարանոցային բույսերը, իսկ տաքացվոց ջերմոցներում ստացվել է լոլիկի ու վարունգի առաջին բերքը:

Գյուղատնտեսական տարին բարենպաստ կլինի, թե ոչ առաջիկայում ցույց կտա եղանակը, սակայն պետք է նշել, որ նախորդ տարում շուրջ 1200 հա-ով ավելացել են մշակովի հողատարածքները, որը ակնկալվում է նաև այս տարի ոռոգման ջրի առկայության պայմաններում:

Back to top button