Մշակույթ

Ֆեդերիկո Մոնդելչի.«Հայերն օժտված են լսելու մեծ կարողությամբ»

Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»

Վաղը Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա իտալացի աշխարհահռչակ սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչիի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը, որն ի դեպ նվիրված է Հայաստանի պետական կամերային նվագախմբի հիմնադրման 50 ամյակին:

Վերջին 20 տարիների լավագույն սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին վաղը կներկայանա հայ հանդիսատեսին: Ծրագրում կհնչեն սիրված ու սպասված ստեղծագործություններ ինչպես դասական, այնպես էլ ջազային եւ տանգոյի ժանրում: Կհնչի նաեւ հայ կոմպոզիտորի գործ, որը մշակել է անձամբ երաժիշտը:

«Առաջին անգամ Հայաստան եմ եկել Կոնստանտին Օրբելյանի հետ մոտ 9 տարի առաջ, երկրորդ անգամ՝ 5 տարի առաջ՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ ելույթ ունենալու համար: Տպավորված եմ Հայաստանի բնաշխարհով, տեսել եմ հիանալի վանքեր, շատ եմ հավանել Սեւանա լիճը եւ իհարկե հայ ժողովրդին: Հայերը որպես կանոն նման են իտալացիներին, թե արտաքնապես, թե խառնվածքով: Սակայն ես հայերի մեջ մի տարբերություն նկատել եմ. Հայերը լսելու մեծ կարողությամբ են օժտված։ ես դա հասկացա, երբ խնջույքի ժամանակ բոլորը քար կտրած սկսեցի դուդուկի քաղցր հնչյունները լսել:Իտալիայում անպայման այդ ժամանկ կխոսեին»:

Որ համերգն է երաժշտի կյանքում ամենատպավորիչը եղել, լրագրողի հարցին նախ պատասխանեց նվագախմբի ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը, ապա ինքը՝ Մոնդելչին:

«Դա վաղվա համերգն է լինելու»,- «Կարծում եմ, որ կյանքում պետք չէ հետ նայել եւ պետք է ապրել ներկայով, եւ համամիտ եմ մաեստրոյի հետ, կարծում եմ ամենատպավորիչը վաղվա համերգն է լինելու»:

Վաղվա համերգը հոբելյանական է 50 տարի առաջ հիմնադրված Հայաստանի պետական կամերային նվագախմբի համար: Լրագրողի հարցին, թե ինչպիսին է լինելու իր ձեռագիրը անվանի երաժիշտների կողմից ղեկավարված նվագախմբի պատմության մեջ, Վահան Մարտիրոսյանն այպես պատասխանեց. «Ձեռագիրը միշտ մարդու գնալուց հետո է հասկացվում: Եղած ժամանակ ինքը պարզապես ազնվորեն աշխատում է նվագախմբի հետ… Թողեք մահանամ, հետո արդեն կիմանաք, թե ինչ ձեռագիր թողեցի: Ինձ համար ամենակարեւորն այն է, որ նվագախումբը կարողանա հպարտորեն ելույթ ունենալ աշխարհի ամենամեծ նվագախմբերի կողքին»:

Ցուցադրել ավելի
Back to top button