ԿարևորՔաղաքական

Քաղաքագետ.«Դրական է, որ հետընտրական զարգացումներում հանդուրժողականությունն առկա է»

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Հետընտրական գործընթացները տրամաբանական ավարտին հասցնելը դառնում է անհնար: Այս կարծիքին է Նոր ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Խոսելով Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան նամակագրական երկխոսության մասին` Արամ Կարապետյանը կարծիք է հայտնել, թե Հայաստանի առջեւ կանգնած են լուրջ խնդիրներ, որոնք, մինչդեռ, սկսված գործընթացով չեն լուծվում: Հետընտրական զարգացումների եւ Երեւանի ավագանու սպասվող ընտրությունից ակնկալիքների մասին այսօր խոսել է նաեւ քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը:

Սպասելիքները չարդարացան, սակայն, դրական է, որ հետընտրական զարգացումներում հանդուրժողականությունն առկա է` քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գնահատականն է: Նոր ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը կարծում է, որ եթե կտրուկ գործողություններ տեղի չունեցան, ապա տրամաբանական է, որ պտի լինեն համաձայնություններ: Արամ Կարապետյանը ճիշտ է համարում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դադարացնի հացադուլը, որպես քաղաքական պայքարի միջոց նրա համար անընդունելի է այն: Հացադուլին բացասաբար է վերաբերվում նաեւ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

Թե Սուրեն Սուրենյանցը, թե ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը որպես միակ ելք տեսնում են բանակցությունները, համաձայնությունները: Արամ Կարապետյանի խոսքով` կարեւոր չէ, թե այդ համաձայնությունները որտեղ են կայանալու` ասում է Արամ Կարապետյանը` կարծիք հայտնելով, որ լրջությունը կորչում է, երբ տեղի հարցը դառնում է սկզբունքային: Ըստ Արամ Կարապետյանի` ոչ վճռորոշությունը իրավիճակը ընդդիմադիր է դարձնում Սերժ Սարգսյանի համար: Հայաստանի առջեւ կան մարտահրավերներ, որոնք, Կարապետյանի ձեւակերպմամբ, ոչ նամակներով, ոչ էլ հացադուլներով չեն լուծվելու: ՆԺԿ առաջնորդը կարծում է, որ փոփոխություններ էլ տեղի չեն ունենա, եթե ճնշումը չլինի բավականաչափ մեծ:

Երեւանի ավագանու սպասվող ընտրություններին անդրադառնալով` Արամ Կարապետյանը նշեց, որ դրանց իր ղեկավարած Նոր ժամանակներ կուսակցությունը չի մասնակցում, քանի որ համոզված են` Հայաստանում ընտրություններ չեն լինում: Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը համոզված է, որ ավագանու ընտրություններում կլինի մեծ լարվածություն, քանի որ բոլոր հիմնական քաղաքական ուժերը մասնակցում են: Արամ Կարապետյանի ձեւակերպմամբ` որոշակի գործողությունների գնալու հնարավորություններ ավագանու ընտրություններում ունի ԲՀԿ-ն, սակայն հարց է` վերջինս կգնա, թե չի գնա հետընտրական գործողությունների: Հարցին, թե ԲՀԿ վարկանիշն անկում է ապրել` Արամ Կարապետյանն ասաց, թե նման բան չի կարող ասել, քանի որ այդպիսի տվյալներ ինքը չունի: Արձագանքելով դիտարկմանը, որ նախագահական ընտրություններին չմասնակցած առանցքային քաղաքական ուժերը որոշեցին մասնակցել ավագանու ընտրություններին` Արամ Կարապետյանն այդ հանգամանքը բացատրեց, մասնավորապես, տեղը չկորցնելու մտահոգությամբ եւ գլխավոր ընդդիմադիր լինելու պայքարով: ՆԺԿ ղեկավարի համոզմամբ` իշխանությունները չպետք է սպասեն նաեւ ընդդիմադիր զանգվածների հիասթափություն այդ ուժերից, քանի որ նրանցից հեղափոխական սպասելիքներ եւս չկան:

Ցուցադրել ավելի
Back to top button