Քաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյանը կիրակի օրը դադարեցնում է հացադուլը

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Րաֆֆի Հովհաննիսյան այսօր կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ կիրակի՝ Սուրբ Հարության օրը դադարեցնելու է ծոմը եւ հաջորդ օրն իսկ առանց կազդուրվելու շարունակելու է պայքարը։

«Ժառանգության» առաջնորդը նաեւ հայտարարել է, որ իր «բանական առաջարկներին» իշխանությունը չի արձագանքել, «քայլ չի արվել, որ կասկածը ժողովրդի միջից դուրս գա»։

Նա հերքել է նաեւ, որ ինքը իշխանության հետ գործարքի մեջ է՝ նշելով, որ նման բան ասողներն իրենք են իրենց կյանքն ապրել գործարքներով ու պաշտոնակռվով։

Back to top button