Հասարակություն

Պատվոգրեր`մարզային մշակութային մրցույթ-փառատոնի մասնակիցներին

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»-Արմավիր

Պատվոգրեր և շնորհակալագրեր միջհամայնքային մշակութային 2-րդ ցուցահանդեսի և մարզային մշակութային մրցույթ-փառատոնի մասնակիցներին: 21 անվանակարգում Արմավիրի մարզից 12 մասնակից արժանացել է մրցանակային պարգևի: Մարզային արտէքսպո ցուցահանդեսին և մրցույթ փառատոնին մասնակցել են Արմավիրի մարզի մի շարք համայնքներ, անհատ կատարողներ, ստեղծագործողներ: Ամենաշատ պարգևները հանձնվել է Էջմիածնի «Հայ միասնության խաչ» բարեգործական հասարակական կազմակերպությանը, «լավագույն քանդակադործ» առաջին մրցանակը ստացել է Ռուբեն Նալբանդյանը: Մրցանակակիրներին հանձնվել են նաև դրամական պարգևներ:

<<ՀՀ մարզերում մշակույթի զարգացման ծրագիրը հաստատելու մասին >> Կառավարության որոշման համաձայն 2007թվականից մարզերում իրականացվում է մշակույթի համաչափ զարգացման քաղաքականություն, որտեղ ներառված են ոչ միայն քաղաքները, մարզկենտրոնները, այլ նաև գյուղերը: Մարզային մշակութային միջոցառմանը մասնկից համայնքները հնարավորություն են ստանում ներկայացնելու իրենց մշակութային կյաքը, գործունեությունը:

Փետրվար ամսին Վանաձորում կայացած մարզային արտէքսպո 2-ր ցուցահանդեսում Արմավիրը հանդես է եկել առանձին տաղավարներով, որտեղ ներկայացվել է լավագույն գյուղական համայնքը, մշակույթի տունը, դպրոցը, թատերական խումբը, ժողերգի համույթը, անհատ կատարողները, քանդակագործը, փայտագործը, գորգագործը և այլն, ընդհանուր թվով 21 անվանակարգ: Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արմեն Թովմասյանը նշեց, որ մրցույթում Արմավիրի մարզը ամենաշատ մրցանակները ստացավ գրավելով մրցանակային 1-ին և 2-րդ տեղերը:

Ազգային նվագարանների լավագույն անհատ կատարող մրցույթի 1-ին մրցանակի հաղթող է ճանաչվել շվիահար Հերբերտ Ասատրյանը ներկայացնելով Խաչատուր Ավետիսյանի շվիի համար կոնցերտը: Հերբերտը բազմակի մրցանակակիր է: Մրցույթ փառատոնին խաչքարագործ-վարպետ է ներկայացել Արմավիրի մարզի ճանաչված քանդակագործ Ռուբեն Նալբանդյանը, ում ձեռքով հայկական այբուբենը խաչքարերի տեսք է ստացել ու պատվավոր տեղ զբաղեցրել Օշականի եկեղեցու բակում` նվիրելով գրերի գյուտի 1600 ամյակին : Ռուբեն Նալբանդյանը շուրջ 800 խաչքարի հեղինակ է, որոնք տեղադրված են աշխարհի տարբեր հայկական գաղթօջախներում: Խաչքարագործությունն այսօր ուսուցանվում է նաև մատաղ սերնդին: Գևորգ Գրիգորյանը փայտամշակությամբ զբաղվում է շուրջ 40 տարի, աշխատանքները չի վաճառում, սակայն նվիրում է: Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների, իսկ գլխավոր ցուցասրահը իր տանն է, Արմավիրի մարզի Հայկավան գյուղում: Նա արժանացել է փայտագործության գլխավոր մրցանակին:

Մրցանակակիրները մշակույթի նախարարի կողմից արժանացել են դրամական պարգևների, անհատներին` 55 հազար դրամի , կազմակերպություններին` 300 հազարական դրամի չափով: 21 անվանակարգում Արմավիրի մարզի մրցանակակիրներին պատվոգրեր ու մասնակցության Մարզային արտէքսպոյում լավագույն գյուղական համայնք է ճանաչվել Փարարքարը: Լավագույն մշակույթի տուն` Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատը, Լավագույն դպրոց մշակույթի ոլորտում` Էջմիածնի հայ միասնության խաչ բարեգործական հասարակական կազմակերպության արվեստաց դպրոցը, և այսպես շարունակ կարելի թվարկել մարզային մշակութային կյանքը լավագույն ձևով ներկայացնողներին, անհատներին, որոնց մի մրցույթում ներգրավվել հնարավոր չէ:

Ցուցադրել ավելի
Back to top button