ԿարևորՏնտեսական

Մսի գինը կշարունակի իջնել, ասում է գյուղնախարարության ներկայացուցիչը

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

Գյուղատնտեսության նախարարությունը Համաշխարհային բանկի աջակցությամբ  հանրապետության 6 մարզերի 55 համայնքներում արոտների բարելավման, արոտօգտագործողների կոպերացիաների ստեղծման ծրագիր  է իրականացնում, որը  հնարավորություն է տալիս  վերջիններիս իրենց տնօրինած անասնագլխաքանակը  օգտագործել  հանրապետության լեռնային արոտավայրերում: Ծրագրի շրջանակներում կառուցվում են ճանապարհներ դեպի արոտավայրեր, կացարաններ անասնապահների, կացավայրեր անասունների համար:
Գյուղնախարարության անասնաբուծական և անասնաբուժական վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանի խոսքով` անցյալ տարի այս ժամանակահատվածում տավարի մսի գինը 2700դրամ էր, իսկ  այս տարի այն  արժի 2400-2500 դրամ: Խոզի և ոչխարի մսի շուկայում գնանկումն էլ ավելի նկատելի է ասւմ է նա: Անցյալ տարվա համեմատ ոչխարի միսը նվազել է 500, իսկ խոզինը՝ 700 դրամով:

Ոլոտի պատասխանատուն վստահեցնում է, որ մայիս- հունիս ամիսներին սպառողները գառան միս  կարող են գնել 2600-2700 դրամով: Գների այսօրինակ իջեցումները կապված են 2012 թվականին անասնաբուծության ոլորտում գրանցված դրական տեղաշարժերի հետ, ինչն էլ հնարավորություն տվեց ավելացնել  կենդանական ծագման մթերքների արտադրության ծավալները հանրապետությունում և արդյունքում նկատվեց անասնագլխաքանակի մեծ աճ, Աշոտ Հովհաննիսյանը։

2013 թվականի հունվարի դրությամբ մեր հանրապետությունում տավարը կազմել է 661 հազար գլուխ` գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշներին  60 հազարով։

Կովերի գլխաքանակի աճն էլ հնարավորություն կտա 2013 թվականին գերազանցելու կաթի արտադրության ծավալը 40 հազար տոննայով։
Ընդհանուր ցուցանիշներն ամփոփելով` ասենք, որ 2012 թվականին  մսեղենի արտադրության ծավալը գերազանցել է  130 հազար տոննայի սահմանագիծը, որը 3000 տոննայով ավելի է նախորդ տարվանից:
Անասնագլխաքանակի աճի առումով վերջին 2 տարիներին Հայաստանը ԱՊՀ երկրներում զբաղեցնում է առաջին տեղը, տեղեկացրեց Հովհաննիսյանը։ Աճը պայմանավորված է մեր երկրում կենդանական ծագման մթերքների նկատմամբ սպառողների հետաքրքրության աճով և սպառման ծավալների միտումներով:

Արդեն ավանդույթ է դարձել, որ տոների նախօրեին մթեքների գների աճ է նկատվում։ Զատկի տանակատարության հետ կապված ձվի շուկայում, Աշոտ Հովհաննիսյանի դիտարկումներով, գնաճ չկա, սակայն գնի նկատելի փոփոխությունը պայմանավորված է ոչ թե թռչնաբուծարանների, այլ իրացնող կազմակերպությունների պահվածքով։

Ցուցադրել ավելի
Back to top button