Միջազգային

Քսան ֆիլիպինցիներ խաչվեցին

Մոտ 20 ֆիլիպինցիներ Ավագ ուրբաթ ավանդույթի համաձայն իրենց խաչել են տվել։ «Ռոյթերը» հայտնում է, որ այստեղ հավատացյալների մի մասը սա գնահատվում է որպես հավատի բարձրագույն արտահայտություն, հակառակ նրան, որ կաթոլիկ հոգեւորականությունը սա գնահատում է որպես միայն ժողովրդական հավատի ձեւ։

Խաչելության այս ավանդույթը ձեւավորվել է 60 տարի առաջ։ Դաժան արարողության մասնակիցների կարծիքով՝ սա հոգեւոր խոստովանանք է, որի միջոցով իրենք Ամենակալից իրենց մեղքերի թողություն են խնդրում։

Ֆիլիպինցի արքեպիսկոպոս Մադիանո Անիչետոն Ավագ ուրբաթի տեղական ծեսը համարում է Քրիստոսի ուսմունքի աղճատում, սակայն խոստովանում է, որ եկեղեցին չի  կարող արգելել «ժողովրդական բարեպաշտության» նման արտհայտությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button