ԿարևորՄշակույթ

Ճաշակի համընդհանուր ճգնաժամ. կհաղթահարի՞ այն Մանկապատանեկան գրականության շաբաթը

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Մարտի 28-ից ապրիլի 4-ը Հայաստանում հայտարարված է Մանկապատանեկան գրականության շաբաթ: Տեղի կունենան մի շարք հանդիպումներ թե մայրաքաղաքում, թե մարզերում: Յուրաքանչյուր տարի ավանդաբար շաբաթվա բացումը կատարվում է որեւէ մարզում:
Տոնական շաբաթվա փակման օրը տեղի կունենա մանկական գրքի ցուցադրություն Հայաստանի ազգային գրադարանում: Նույն օրը տեղի կունենա նաեւ մանկապատանեկան գրականության մրցանակների շնորհում: Բանաստեղծ, արձակագիր, մանկագիր, Գրքի եւ գրահրատարակչական գործի կենտրոնի տնօրեն Էդվարդ Միլիտոնյանն այսօր ներկայացնելով շաբաթվա կարևորությունը` խոսել է նաև մանկապատանեկան գրականության խնդիրների մասին:

Նա նկատեց, որ այսօր ճաշակի համընդհանուր ճգնաժամ կա և ոչ միայն լավ գրականության, այլև երաժշտության մեջ։ Կապելով այս ամենը աշխարհում առկա ընդհանրուր ընթերցանության ճգնաժամի հետ` Էդվարդ Միլիտոնյանը նկատեց, որ ոչ միայն վերահսկողություն չկա, այլև դրա կարիքն անգամ չկա: Խնդիրը ճիշտ գրականության ճիշտ քարոզի մեջ է, կարծում էՄիլիլտոնյանը։

Մանկական գրականության քարոզով այսօր միայն Գրողների միությունն է զբաղվում, իսկ դա շատ քիչ է: Ինչ խոսք` որոշակի շարժ կա, բայց դա ևս քիչ է: Լավ գիրքն ու լավ գրականությունը պետք է ժամանակին և ճիշտ մատուցվի, նկատեց գրողը։ 

Ցուցադրել ավելի
Back to top button