Կարևոր

ԼՂՀ վարչապետ.Ղարաբաղի խնդրի շուրջ Ադրբեջանի ու Հայաստանի միջև համաձայնության հասնելը քիչ հավանական է

«Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ Ադրբեջանի ու Հայաստանի միջև համաձայնության հասնելը քիչ հավանական է, և վտանգ կա, որ տարածաշրջանը կներքաշվի պատերազմի մեջ»,-Reuters գործակալության թղթակցի հետ զրուցում ասել է Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը։ Reuters-ը գրում է, որ օտարերկրյա կառավարությունները մտավախություն ունեն, որ Հարավային Կովկասում ռազմական բախումը կարող է սպառնալ մի տարածքի նավթամուղերին, գազատարներին, որտեղ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը ռազմավարական շահեր ունեն։

«Եթե մենք կարողանանք այս տարին խաղաղությամբ ավարտել, կառուցողական կլինի, սակայն հակամարտության լուծման հարցում, կոնկրետ համաձայնությունների ձեռքբերման տեսանկյունից, այս տարվա ընթացքում լավատես չեմ»,-Reuters-ին ասել է Արայիկ Հարությունյանը՝ Փարիզում ֆրանս-հայկական ներդրողների հետ հանդիպման ընթացքում։ «Ո՛չ Ղարաբաղը, ո՛չ Ադրբեջանը չեն շահի պատերազմից, և ես չեմ կարծում, որ երկրներից մեկը բացարձակ հաղթանակի կհասնի, բայց մենք չենք կարող դա բացառել»,-ասել է Հարությունյանը՝ միաժամանակ նշելով, որ Լեռնային Ղարաբաղն առաջինը չի հարվածի։

Արցախի վարչապետը կարծում է, որ նոր պատերազմը կհանգեցնի հսկայական մարդասիրական ճգնաժամի և չափազանց արյունալի կլինի։ Կորուստները շատ ավելին կլինեն, քան նախկինում։ Հարյուր հազարավոր մարդիկ կսպանվեն և կվիրավորվեն, որովհետև վերջին մի քանի տարիների ընթացքում զենքերն ավելացել են։ Արայիկ Հարությունյանը, ով կռվել է 1991-1994թթ.-ի հակամարտության ընթացքում, գործակալության թղթակիցին ասել է, որ այս պահին Ադրբեջանի և Հայաստանի հանրային կարծիքը պատրաստ չէ փոխզիջման, ինչն առաջնորդերի համար ավելի է բարդացնում որևէ կարգավորման ընդունումը։

 

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button