Հասարակություն

Դեսպան Ադոնցը հանդիպել է Բելգիայի Սենատի փոխնախագահի հետ

Մարտի 28-ին Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը հանդիպեց Բելգիայի Սենատի փոխնախագահ Արման դե Դեկերի հետ: Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակի եւ օրենսդիր մարմինների միջեւ գոյություն ունեցող փոխգործակցության կապակցությամբ: Երկկողմ կապերի աշխուժացման նպատակով ընդգծվեց փոխայցելությունների անհրաժեշտությունը:
Դեսպան Ադոնցը ներկայացրեց Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում վերջին զարգացումները, մասնավորապես, անդրադարձավ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների ընթացքին:
Կողմերը քննարկեցին նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Ցուցադրել ավելի
Back to top button