Տնտեսական

Բացվել է «Կովկաս շինարարություն եւ վերանորոգում Expo-2013»-ը

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ Երևանում այսօր բացվել է «Կովկաս շինարարություն եւ վերանորոգում Expo-2013» տասներորդ հոբելյանական միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը:  Արդեն ավանդական դարձած ամենամյա միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը ամենախոշորն է Հայաստանում, որը մեծ խթան է մասնակից կազմակերպությունների գործնական կապերի ամրապնդման, հեղինակության բարձրացման, բիզնեսի զարգացման, ինչպես նաեւ շինարարական շուկայի վերաբերյալ տեղեկատվության հարստացման գործում: Ցուցահանդեսին մասնակցում են շուրջ վաթսուն ընկերություններ Հայաստանից, Իտալիայից, Վրաստանից, Գերմանիայից եւ Ռուսաստանից: ՀՀ արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ընդգծել է, որ ոլորտի ձեռնարկությունները հավակնում են շուկայում որակյալ ծառայություններ մատուցել եւ հավատում են, որ այս ոլորտը զարգացման տեմպեր ձեռք կբերի: Այս տարի ցուցահանդեսին առաջին անգամ մասնակցել են  նաեւ բանկային ոլորտը ներկայացնող ընկերություններ:

 

Ցուցադրել ավելի
Back to top button