Հասարակություն

Բաթումիում հանդիպել են Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները

Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներն այսօր Բաթումում կայացած հանդիպման արդյունքում ստորագրել են արդյունքների վերաբերյալ արձանագրություն։

Այդ արձանագրությունը երեք երկրներին հնարավորություն է տալիս ավելի սերտ համագործակցություն հաստատել, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամդյարովի խոսքերն է մեջբերում «Ռեգնումը»։

Վրացական apsny.ge- ն էլ հայտնում է, որ Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն ընդգծել է, որ հանդիպումը որոշակիացնելու է  համագործակցությունը 2013- 15 թթ հռչակագրի շրջանակներում։

«Մենք շատ բան կարող ենք տալ մեկ մեկու եւ կարծում եմ, որ մեր համագործակցությունը օգտակար կլինի»,- ասել է Վրաստանի ԱԳ նախարարը։

Նախարարներն ընդգծել են, որ համագործակցության ընդլայնումը Տրապիզոնում 2012- ին ստորագրված հռչակագրի շրջանակներում  կհաստատի ավելի ինտենսիվ հարաբերություններ շարքային քաղաքացիների մակարդակով։

Ցուցադրել ավելի
Back to top button