ԿարևորՀասարակություն

Կառավարությունը փոխհատուցեց Պարույր Հայրիկյանի արտասահմանում բուժման ծախսերը

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Հայաստանի կառավարությունն այսօր  20 մլն 500 հազար դրամ է հատկացրել առողջապահության նախարարությանը՝ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի բուժման ծախսերը արտասահմանում փոխհատուցելու նպատակով:Գումարը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից: Հիժեցնենք՝ 2013թ. Նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ մահափորձ էր կատարվել նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ: Նրա բուժումը կազմակերպվել է Երեւանի մասնագիտացված բուժհաստատություններում, սակայն առողջության լիարժեք վերականգման համար նպատակահարմար է այն շարունակել  արտերկրում:

Ապրիլի վերջերին լրանում է Հայաստանի կառավարության և «Արմավիա» ավիաընկերության միջև կնքած պայմանագրի ժամկետը: «Հայաստանի կառավարությունը կատարել է իր պարտավորությունները, որովհետև հուսալի գործընկեր է»,- հայտարարել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսիյանը: Նա նշել է, որ տարբեր ավիաընկերությունների հետ քննրակումներ են կատարվում, սակայն, «Արմավիա»-ի հարցը չի քննարկվում: Քաղավիացիայի վարչության պետը նաև վստահեցրել է, որ իր ղեկավարած գերատեսչությունը թույլատրելու է, որպեսզի Երևանից Ստեփանակերտ թռիչք իրականցվի: Արտյոմ Մովսիսյանն ի դեպ, լրագրողների հետ հանդիպել է կառավարության նիստից հետո:

Հայաստանի օրենսդրություն ազգային փոխադրող տերմին չկա, ուստի առաջարկում են այն չօգտագործել,- առաջարկ-հորդորը Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսիյանինն է: Մինչդեռ բոլորիս ականջը սովոր է «Արմավիա» ավիաընկերություն բառակապակցության հետ լսել նաև ազգային փոխադրող կապակցությունը: Ինչևէ, հաշված օրեր հետ Արմավիայի՝ Հայաստանի կառավարության հետ կնքած պայմանագրի ժամկետը կլրանա, ու կարծեք թե, կառավարությունը մտադիր չէ այն երկարացնել: Պատճառները պարզ են՝ այս ընկերության հետ կապված վերջին ամիսներին բավականին աղմուկ-աղաղակ է լսվում: Կուտակած պարտքերի պատճառով մեկ անգամ չէ, որ Զվարթնոց օդանավակայանը թույլ չի տվել ավիաընկերությանը թռիչք կատարել: Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսիյանը վստահեցնում է՝ Հայաստանի կառավարությունը կատարել է իր բոլոր պարտավորությունները, ընդորում ոչ միայն Արմավիայի, այլ նաև մյուս բոլոր ընկերությունների նկատմամբ, քանի որ շատ վստահելի գործընկեր է:

Արտյոմ Մովսիսյանը չբացառեց, որ Արմավիա ավիաընկերությունը սնանկ ճանաչվի: Քաղավիացիայի վարչության պետն ասում է, որ առայժմ քննարկումների փուլում է, թե կոնկրետ որ ավիաընկերության հետ նոր պայամանգիր կնքեն, Արմավիայի հարցը, սակայն, չի քննարկվում: Մի քանի հայտնի ընկերությունների Մովսիսյանն ինքն է անձամբ դիմել, սակայն, նրանք չեն ցանակցել աշխատել Հայաստանում: Կարծիքներ կան, որ հրաժարումների պատճառը Զվարթնոց օդանավակայանի առաջարկած բարձր գներն են «Զվարթնոցի գները բարձր չեն»,- հայտարարեց Քաղավիացիայի գլխավոր վարչության պետը՝ պարզաբանելով, թե ինչու են այդ դեպքում մի քանի ընկերություններ հրաժարվում աշխատել:

Արտյոմ Մովսիսյանն անդրադարձավ նաև Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման խնդրին, հայտարարեց, որ իրենք թույլատրելու են, որպեսզի Երևան-Ստեփանակաերտ թռիքչն իրականություն դառնա, այժմ մի քանի տեխնիկական հարցեր են քննարկվում: Նախկին 4-5 ժամի փոխարեն 40-50 րոպեի ընթացքում հնարավոր կլինի հասնել Լեռնային Ղարաբաղ: Արտյոմ Մովսիսիյանն ի դեպ, լրագրողների հարցերին պատասխանեց կառավարության նիստից հետո, իսկ նիստի ընթացքում «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ-ի ղեկավար Արմեն Եղիազարյանը ներկայացրեց 7 կետից բաղկացած փոփոխությունների փաթեթ, որով հեշտացվելու է տաքսի ծառայությունների աշխատանքը:

Նախ, հստակեցվել է Երեւան քաղաքից դուրս լիցենզիաների տրամադրման կարգը. այն կիրականացվի 1 պատուհանի սկզբունքով՝ մարզպետարանում: Տաքսիստներն այլեւս ստիպված չեն լինի լիցենզիա ստանալու ստնալու նպատակով Երևան հասնել: Երկրորդ՝ կմիավորվեն տաքսիների համար նախատեսված պետական տուրքն ու հաստատագրված վճարը: Կսահմանվի 1 արտոնագրային վճար, Երեւանում՝ ամսական 12 հազ. դրամ, հեռավոր շրջաններում՝ 4 հազ. դրամ: Ընդ որում՝ եռամսյակային միանգամյա վճարը կլինի 34 հազ. դրամ, իսկ տարեկան միանգամյա վճարը 120 հազ. դրամ: Երրորդ՝ տաքսիստները հաշվետվություն չեն ներկայացնի՝ խնայելով ամսական առնվազն 3 հազ. դրամ, ինչը նրանք մինչ այժմ վճարում էին միջնորդներին:

Եվ կառավարության այսօրվա հաստատած ուշագրավ որոշումերից մեկի մասին: Գործադիրն իր պահուստային ֆոնդից 20մլն 500 հազար դրամ հատկացրեց ԱՆ-ը՝ 2013թ նախագահի թկենածու Պարույր Հայրիկյանի բուժումը արտերկրում կազմակերպելու նպատակով: Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կառավարության այս քայլը մարդասիրական որակեց, լրագրողներն ի դեպ, նախարարին հիշեցրեցին, որ Հայաստանն ունի աղքատության բարձր ցուցանիշ, հիշեցումն ի դեպ, Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակչությանն էր հատկապես վերաբերում:

Ցուցադրել ավելի
Back to top button