ԿարևորՀասարակություն

Օմբուդսմենի հրապարակել է 2012-ին «Մարդու իրավունքների վիճակը Տրանսպորտի և կապի նախարարության ոլորտում» զեկույցը

Օմբուդսմենի հրապարակել է 2012-ին «Մարդու իրավունքների վիճակը Տրանսպորտի և կապի նախարարության ոլորտում» զեկույցը: Դրանում նշվել է, որ գյուղական համայնքներն իրար կապող ճանապարհներն անբարեկարգ են՞ Նախարարության կողմից առանձին դեպքերում պատշաճ հսկողություն չի իրականացվել փոխադրողների կողմից կանոնավոր ուղևորափոխադրումները օրենսդրության պահանջներին համապատասխան սպասարկումն իրականացնելու նկատմամբ և բավարար միջոցներ չեն ձեռնարկվել երթուղիների չվացուցակների խախտման վերաբերյալ բողոքների արդյունավետ լուծման ուղղությամբ: Լուծված չէ նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար տրանսպորտային միջոցների մատչելիության ապահովման խնդիրը։

Որպես դրական զարգացում օմբուդսմենը նշել է իր ղեկավարած կառույցի և նախարարության միջև ձևավորված համագործակցությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին արձագանքելու ուղղությամբ: «Զվարթնոց» օդանավակայանում լիցենզավորված մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնելու սահմանափակումները գործնականում վերացվել են: 2012 թվականի ընթացքում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից անցկացված միջմարզային և միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների մրցույթներն անցկացվել են օրենսդրությամբ սահմանված
պահանջներին համապատասխան` հավասար մրցակցային պայմաններում և այլն:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button