ԿարևորՀասարակություն

Մկրտիչ Մինասյան.«Քաղաքը պետք է համաչափ զարգանա»

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Չնայած որ Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը բարձր է գնահատում Երևանի քաղաքապետի գործունեությունը, այնուամենայնիվ, այսօրվա Երևանի տեսքը ճարտարապետին չի գոհացնում և վերջինս վախենում է, որ կարող ենք կորցնել թամանյանական Երևանը: Նորակառույց շինությունները, Մինասյանի պնդմամբ, սեյսմակայուն են, սակայն կառուցման ժամանակ հաշվի չեն առնվել կառուցման նորմերը խտության պայմաններում:

Հայաստանի Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի խոսքով` միությունն ամեն ինչ անում է, որ քաղաքի տեսքը չաղճատվի, սակայն մինչ այսօր այս հարցում հաղթանակներ չեն գրանցել: Մեր Երևանը գեղեցիկ ու հաճելի է իր կանաչապատ տարածքներով, սակայն քաղաքը կառուցապատվում է այնպես, որ ազատ տարածքները լցվում են անհարկի խտությամբ շենքերով` բնակիչներին չթողնելով ազատ շարժվելու հնարավորություն: Արդյունքում՝ մենք ունենք այն, ինչ ունենք: Վառ օրինակը փակ շուկան է: Բազմիցս է խոսվել դրա շուրջ, ասում է Մինասյանը, սակայն սայլը տեղից չի շարժվել:

Նմանօրինակ իրավիճակ առկա է նաև այլ վայրերում: Թեթև կառույցները քանդելու փոխարեն ամրացնում են, եւ այն դեպքում, երբ մեր և քաղաքապետարանի տված որոշմամբ դրանք չեն կարող երկար կյանք ունենալ: Սակայն ոչ մի քայլ չի ձեռնարկվում: Ճարտարապետների միության նախագահը ողջունում է, սակայն ուշացած է համարում փոքր կենտրոնի կառուցապատման վերաբերյալ կառավարության հաստատած հայեցակարգը, քանի որ այն արդեն կառուցապատվել է մեծ խտությամբ: «Մենք ամբողջությամբ սև ներկի մեջ չենք, կան լուսավոր կետեր, դրանք են քաղապետարանը, Մատենադարանի շենքը, Մոսկվայի տունը և այլն, սակայն քաղաքը պետք է զարգանա համաչափ»:

Ցուցադրել ավելի
Back to top button