Տնտեսական

ՀԲ-ն 35 մլն դոլար է կտրամադրի Հայաստանում հիվանդությունների կանխարգելմանն ու վերահսկման ծրագրի համար

Մարտի 27-ին, Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հաստատել է 35 միլիոն ԱՄՆ դոլարի վարկի տրամադրումը Հայաստանում հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ծրագրի համար: Ծրագիրը կօժանդակի ՀՀ կառավարության աշխատանքներին ուղղված մոր եւ մանկան առողջության պահպանմանը եւ առաջնային բուժօգնության մակարդակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, վաղ բացահայտմանը եւ վարմանը, ինչպես նաեւ Հայաստանի առանձին հիվանդանոցների գործունեության արդյունավետության ու ծառայությունների որակի բարելավմանը:

Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումն է 45 միլիոն ԱՄՆ դոլար, որից ՀՀ կառավարությունը հատկացնելու է 8.2 միլիոն ԱՄՆ դոլարը, իսկ Առողջապահական արդյունքների նորարարության հավատարմագրային հիմնադրամը ներդնելու (ԱԱՆՀՀ) է 1.8 միլիոն ԱՄՆ դոլար` դրամաշնորհի տեսքով: Համաշխարհային բանկի 35 միլիոն ԱՄՆ դոլար վարկը տրամադրվում է Միջազգային զարգացման ընկերակցության ստանդարտ պայմաններով` տարեկան 1.25% ֆիքսված տոկոսադրույքով, 25 տարի ժամկետով եւ 5 տարվա արտոնյալ ժամանակաշրջանով: Հայաստանին, որն անդամակցում է Համաշխարհային բանկին 1992թ.-ից եւ Միջազգային զարգացման գործակալությանը՝ 1993թ-ից, տրամադրվել է շուրջ 1.704.6 մլն ԱՄՆ դոլար:

 

Ցուցադրել ավելի
Back to top button