Սպորտ

Հայ ըմբիշները գոհ են Եվրոպայի առաջնության արդյունքներից

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

Մարտի 22-ից 24-ը Վրաստանի մայրաքաղաք  Թբիլիսիում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտիԵվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը մասնակցեց 7 քաշային կարգում եւ տուն վերադարձավ 1 ոսկե եւ 2 բրոնզե մեդալով։
Հավաքականի մարզիչ Սամվել Գևորգյանը, խոսելով Եվրոպայի առաջնությունում իրենց ձեռքբերումների մասին, նշեց, որ շատ ավելիին հասնելու հնարավորություն կար, սակայն 66 կգ քաշային կարգում Սասուն Ղամբարյանի սխալի պատճառով հերթական հաղթանակը չգրանցվեց։

120 կգ քաշային կարգում առաջին անգամ առաջնությանը մասնակցող Վաչիկ Եղիազարյանի հաղթանակը ռուս ըմբիշի նկատմամբ  զարմացրել է բոլորին:
Եվրոպայի  կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը խոստովանեց, որ մրցակցությունը դժվար էր հատկապես վրացի ըմբիշի հետ, երևի այն պատճառով, որ մրցումները Վրաստանում էին, սակայն, Եվրոպայի առաջնությունը մեծ ձեռքբերում էր և՛ իր, և՛ ՀՀ համար:

Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանը  եւս գոհ էր հայ մարզիկների ելույթների։ «Երկու մարզաձեւից էլ՝ եւ հունահռոմեական, եւ ազատ ոճի, ասեմ, որ լավ մարզիկներ էին մասնակցում, ովքեր մասնակցել էին նաև օլիմպիական խաղերին, անցյալ տարվա աշխարհի առաջնությունում: Պայքարը թեժ էր, սակայն Արթուրը ապացուցեց, որ ինքն այդ քաշային կարգում առաջինն է»,- ասաց նա։
Համեմատելով Եվրոպայի նախորդ առաջնությունների հետ` Սամվել Գևորգյանը նշեց, որ այն ժամանակ ավելի փորձառու ըմբիշներ  էին մասնակցում: 55, 60, 74 կգ քաշային կարգերում մեր ըմբիշներն այս առաջնությունում առաջին անգամ էին մասնակցում:
Ռոման Ամոյանի ու Արսեն Ջուլֆալակյանի առաջնությանը չմասնակցելն էլ Գևորգյանը բացատրել Ամոյանի առողջությամբ։ Նա «
պետք է բուժվեր, որպեսզի աշխարհի առաջնությունում բարձր կարգի մասնակցեր»։
Արսեն Ջուլֆալակյանի մոտ էլ հոգնածությունը դեռ չի անցել: Երկուսն էլ աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ նվաճելու ցանկություն ունեն:

Մրցավարության աշխատանքն էլ մարզիչները դրական գնահատեցին: Նշենք, որ աշխարհի առաջնությունը կմեկնարկի սեպտեմբերին:

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button