Միջազգային

Թուրքան Կիպրոսի խնդրի լուծման առաջարկներ է ներկայացրել

Պաշտոնական Անկարան առաջարկում է կիպրական հակամարտության կարգավորման նոր պլան. Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօլուն «Սթար» պարեբարանին  ասել է, որ նոր ծրագիրը, որին տեղյակ են ՄԱԿ-ն ու շահագրգիռ կողմերը, ներառում է երեք այլընտրանք:
Առաջինը նախատեսում է երկու մասի բաժանված կղզում ստեղծել միասնական պետություն, որի թուրքական և հունական համայնքները  միասին կիրականացնեն Կիպրոսի տարածքում  նավթի և գազի որոնման աշխատանքներ։
«ՄԱԿ-ի առաքելությունը պետք է ակտիվանա և կողմերն սկսեն շուտափույթ համապարփակ կարգավորման շուրջ երկխոսություն»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը՝ընդգծելով, որ բնական պաշարները պետք է պատկանեն նոր՝ միասնական Կիպրոսին:
Եթե այս ճանապարոհով խնդիրը չկարգավորվի՝ Անկարան առաջարկում է միջկիպրական երկխոսության շրջանակներում ձևավորել համատեղ կոմիտե, որն էլ կզբաղվի էներգակիրների հարցերով:
Եթե այս ճանապարհը նույնպես կենսունակ չլինի Անկարան առաջարկում է խնդիրը կարգավորել Կիպրոսում երկու պետությունների գոյության ճանապարհով:
Հիշեցնենք, որ 1974 թվականին Թուքիան, օգտվելով Կիպրոսի անկախության երաշխավորի կարգավիճակից,  ներխուժեց կղզի։ Այժմ այն բաժանված է Եվրամիության անդամ Կիպրոսի Հանրապետության և միջազգային հանրության կողմից չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության:

Ցուցադրել ավելի
Back to top button