Միջազգային

Բորիս Բերեզովսկու բռնի մահվան գործով հետաքննությունը պաշտոնապես կմեկնարկի այսօր

Ռուսաստանյան գործարար Բորիս Բերեզովսկու բռնի մահվան գործով հետաքննությունը պաշտոնապես կմեկնարկի այսօր: Այն կվարի Բերկշիր կոմսության դատաքննիչ Պիտեր Բեդֆորդը: Վինդզորում այսօր դատական նիստ է հրավիրված: Հիշեցնենք, որ Բորիս Բերզովսկու մարմինը շաբաթ օրը հայտնաբերվել էր Բերկշիրում գտնվող  նրա առանձնատանը: Նախօրեին Թեմզ Վելլի շրջանի ոստիկանության ներկայացուցիչները հայտնել էին, որ մահացած գործարարի մարմնի դիահերձման արդյունքների համաձայն  մահվան պատճառը կախվելու միջոցով  խեղդվելն է: Մահացածի մարմնի վրա բռնության հետքեր չկան, սակայն քննիչները հայտարարել են, որ վերջնական եզրակացության կարելի է գալ համալիր փորձաքննության արդյունքում:

Ցուցադրել ավելի
Back to top button