ՕԵԿ- ը ուզում է վերանայել գազի սակագինը


Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/03/270313OEK.mp3
Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նախորդ քառօրյայի ընթացքում խորհրդարանին ներկայացրեց հանձնաժողովի 2013 թվականի գործունեության ծրագիրը: Քննարկման ժամանակ անդրադարձ եղավ նաև գազի սակագնին: Ռոբերտ Նազարյանը հիշեցրեց , որ հանձնաժողովը հայկական և ռուսական կողմերի միջև գազի գնի շուրջ ընթացող բանակցությունների պայմանագրային կողմ չէ, ուստի տեղյակ չէ բանակցությունների ընթացքից ու արդյունքներից:
Նազարյանը նաև ընդգծեց, որ այս պահին սակագնի վերնայման հայտ չկա. Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի սակագինը սահմանին կազմում է 180 դոլար`1000 խմ դիմաց:
Փոխարեն՝ը գազի սակագնի վերանայման գործընթաց սկսել է է առաջարկում ՕԵԿ-ը: Խմբակցության ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանն այսօր ասաց, որ նման հարցապնդում են պատրաստվում ուղարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:
«Միջազգային փորձը ցույց է տալիս, որ մոնոպոլ ընկերությունների համար 3-5 տոկոս շահույթ է հաշվարկված: «Հայռուսգազարդը» Հայաստանում մոնոպոլ ընկերություն է, գազի սակագնի մեջ նրա շահույթը հաշվարկված է 10 տոկոս: Առաջարկում ենք, որ հաշվարկված 10 տոկոս շահույթը վերանայեն. որքան կրճատվի, այնքան կազդի գազի սակագնի վրա»:
ԱԺ նախորդ քառօրյայի ընթացքում ՕԵԿ պառտգամավոր Հովհաննես Մարգարյանը մեկ այլ հարցի վրա էլ էր կառավարության ուշադրությունը հրավիրել. ահազանգել էր Գյումրիի դիահերձարանի աղետալի վիճակի մասին:
«Դիահերձարանաը 58 թվականից ոնց կա, այդպես էլ մնում է: 65 տարի այստեղ ոչինչ չի արվել: Արդեն կարելի է պատկերացնել, թե ինչ սարսափելի վիճակ է»:
Հարցն այս դեպքում, ըստ ՕԵԿ-ական պատգամավորի, օպերտիվ քննարկման առարկա է դարձել. քննարկումն արդեն արդյունքներ ունի:
Առողջապահության նախարարը տվել է համապատասխան հանձնարարական, կառավարությունը առաջիկա օրերին պատրաստվում է տրամադրել ֆինասական միջոցները դիահերձարանի նոր շենքի կառուցման համար:
Ի դեպ՝ ըստ պատգամավորի՝ բացի Երևանից բոլոր մարզերում այս հաստաությունները նույն աղետալի վիճակում են: Կառավարությունը փորձում է լուծումներ գտնել հայեցակարգի մշակման և տիպային հաստատությունների հաստատման միջոցով։